15 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը Հայաստանը դեռ դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր

ՀԱՊԿ-ը Հայաստանը դեռ դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական պարբերականին տված հարցազրույցում:

«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, սակայն մենք դեռ Հայաստանը համարում ենք իրավահավասար գործընկեր: Պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսել բոլոր հարցերի շուրջ»,- նշել է նա։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա՝ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։