Անկարայում սպասվում է «3+3» ձևաչափով հանդիպում․ Զախարովա
«3+3» տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը Հարավային Կովկասի հարցով, որը նախատեսված է Թուրքիայում, մշակման փուլում է։ Այս մասին Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ Անկարայում նման հանդիպում է մշակվում»,- ասել է նա։
Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Բաքու։ Նա նշել է, որ դրանք չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը։ Նա ընդգծել է, որ Արևմտյան երկրների ջանքերն ուղղված են ՌԴ-ի հետ հաևրան երկրներում իրավիճակի ապակայունացմանը: