Հայաստանի անկախությունը՝ մեր ազգային պայքարի պսակը, հեշտությամբ չտրվեց: Արժեցավ բանտարկություն, աքսոր ու վիրավորանք: Այսօր, սակայն, արժեզրկման տարրեր են նկատում՝ այն մարդիկ, որոնք պայքարել են սեպտեմբեր 21 ունենալու համար:
Պետական համակարգ, ամենևին էլ ոչ ժողովրդի կամքով, մարդիկ են սպրդում, կարծում է Հայրիկյանը:
Ժամանակներ են եկել, երբ անկախություն պահելն ավելի մեծ հարց է դարձել, քան այն նվաճելը: Այսօրվա անկախությունը պարզապես վերնագի՞ր է, որը կորցրել է իր բովանդակությունը, թե՞ պայքար, որը շարունակում ենք մղել ամեն օր՝ անկախ դժվարություններից: