Պակիստանի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ երկիրը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանին JF-17 Block III կործանիչներ վաճառելու մասին։ Ինքնաթիռը արտադրվում է Պակիստանի ավիացիոն համալիրի կողմից և մշակվում է Չինաստանի հետ համատեղ, որի հետ Իսլամաբադը սերտացել է հարաբերությունները:
Հայտարարությունում չի նշվել ինքնաթիռների արժեքը կամ քանակը, սակայն շեշտվել է, որ վաճառքը Իսլամաբադի ջանքերի մի մասն է բարեկամ երկրների հետ պաշտպանական համագործակցությունը զարգացնելու և Ադրբեջանի օդային ուժերը հզորացնելու համար: Պակիստանը նաև Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, որն աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ: