
Բագրատ սրբազանն ինքն իրեն զրկել է իր ամենաթանկից․ փաստաբան
Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին․ գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից:
Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ ազատազրկման վայրերում »,- նշել է նա։


