
Մի գիշերում ցանկալի օրենքները երկու ընթերցմամբ ընդունող իշխանությունը չի կարողանում մի շենքի հարց լուծել․ լրագրող
Երևանի քաղաքապետարանից պատասխանել են հարցմանս, համաձայն որի՝ Նորաշեն 2 շենքի կառուցապատող Արմեն Ավթանդիլյանը Նորաշեն 2 շենքի ավարտական ակտը ստանալուց հետո առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 22 բնակարանի պատուհանները բացել է, որի համար տուգանվել է 1 մլն 500 հզ դրամի չափով․ Facebook-ի իր էջում գրել է լրագրող Արաքս Մամուլյանը։
«Միաժամանակ տեղեկացրել են, որ խախտումը չեն վերացնելու, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն, ըստ էության խախտումը մի անգամ արվել է, դրա համար տուգանվել է, այն չի շարունակվում, որ իրենք էլ վերացնեն:
Ստացվում է, որ կարելի է շինթույլտվության նախագծից շեղվել, 22 բնակարանի պատուհան ապօրինի բացել, հետո մի հատ ստվարաթղթով փակել, ավարտական ակտը ստանալ, բացել, ընդամենը 1 մլն 500 հզ դրամ տուգանվել ու վերջ:
Չէ, կոռուպցիա չկա, դուք սուրբ եք, միայն նախկիններն են կոռուպցիոն գործարքների մեջ ու քաղաքական հակառակորդները:
Հա ու կներեք, որ ես ձեզ չեմ ենթարկվում, ինչպես ուղիղ եթերում ենթադրյալ կոռուպցիոն արարքներ բացահայտող մարդիկ ու սուս չեմ մնում:
Ամբողջ պետական ապարատով անգիր գիտեն էս շենքի մասին, անգամ եթե ես մոռանամ, ով տեսնի՝ պարտադիր հարց է տալիս շենքից, բայց հարցը լուծել ոչ ոք չի կարողանում:
Մի գիշերում ցանկալի օրենքները երկու ընթերցմամբ ընդունող իշխանությունը չի կարողանում մի շենքի հարց լուծել»,- նշել է Մամուլյանը:


