
Դիվանագետների տարհանում, Կուբա և Իրան․ ի՞նչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև։
Ստորև ներկայացնում ենք զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները․
- Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին։
- Լավրովը հորդորել է Ռուբիոյին ապահովել ամերիկյան դիվանագիտական անձնակազմի տարհանումը Ուկրաինայի մայրաքաղաքից։
- Կողմերը գնահատականներ են փոխանակել Հորմուզի նեղուցի վերաբերյալ դիվանագիտական նախաձեռնությունների և Կուբայի շուրջ ստեղծված վիճակի մասին։
- Չնայած առկա տարաձայնություններին՝ կողմերը հաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու ջանքերը դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման ուղղությամբ։
- Լավրովը ցավ է հայտնել, որ եվրոպական էլիտաների և «կիևյան ռեժիմի ագրեսիվ ջանքերը» տապալում են Անկորիջի պայմանավորվածությունները։


