
Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ այս կամ այն կերպ․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են «տևել մի քանի օր»․ գրում է Reuters գործակալությունը։
Ռուբիոն հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը հարվածներ են իրականացրել Իրանի հարավում։
Անդրադառնալով ականապատում իրականացնող նավերի և հրթիռների արձակման վայրերի դեմ ուղղված ամերիկյան հարվածներին՝ Ռուբիոն ասել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ «այս կամ այն կերպ»։
Չնայած ապրիլի սկզբից ուժի մեջ մտած հրադադարին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանին նոր հարվածներ է հասցրել՝ ամերիկյան զորքերն «իրանական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու» նպատակով։


