
Թրամփը մի շարք երկրներից պահանջել է միանալ Աբրահամի համաձայնագրերին՝ հույս հայտնելով, որ Թեհրանն էլ կդառնա այդ «աննախադեպ համաշխարհային կոալիցիայի մասը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Սաուդյան Արաբիային, Քաթարին, Պակիստանին, Թուրքիային, Եգիպտոսին և Հորդանանին միանալ Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ գրում է Reuters գործակալությունը։
Պակիստանը մերժել է առաջարկը։ Մյուս երկրներից ոչ մեկը մինչ այս պահը հրապարակավ չի արձագանքել Թրամփի խնդրանքին։
Նշվում է, որ նման առաջարկին դրական արձագանքը քիչ հավանական է, քանի որ Գազայում ռազմական հարձակման պատճառով՝ նշված մուսուլմանական երկրներում Իսրայելի նկատմամբ ձևավորվել է հանրային բարձր անվստահություն։
Թրամփը նշել է, որ շաբաթ օրը խոսել է այդ երկրների, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի առաջնորդների հետ, որոնք արդեն իսկ ստորագրել են համաձայնագրերը։
«Ես վճռականորեն կոչ եմ անում այս բոլոր երկներին անհապաղ ստորագրել Աբրահամի համաձայնագրերը, և եթե Իրանն էլ համաձայնագիր ստորագրի ինձ՝ ԱՄՆ նախագահիս հետ, մեծ պատիվ կլինի, եթե Թեհրանը ևս դառնա այս աննախադեպ համաշխարհային կոալիցիայի մասը», – Truth Social-ում գրել է Թրամփը։


