03 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուղիղ հանդիպում»՝ փակ սահմանով․ ի՞նչ են քննարկել Կարսում

«Ուղիղ հանդիպում»՝ փակ սահմանով․ ի՞նչ են քննարկել Կարսում

Հանդիպել են հայ բիզնեսմեններն ու թուրք բիզնեսմենները՝ հունիսի 2-ին, Կարսում․ պարզվում է՝ ավարտվել են ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերը, բայց չի բացվելու Մարգարայի կամուրջը, չի լինելու միլիարդների արտահանում Հայաստանից Թուրքիա, այլ երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։

Իշխանությունը սա որպես ուղիղ առևտուր է ձևակերպում Հայաստանի ու Թուրքիայի միջև։ «Ուղիղ առևտուր» տերմինը, սակայն, կիրառելի կլիներ, եթե օրինակ՝ բացված լիներ Գյումրի-Կարս երկաթուղին։

Առևտուրը ինչպես տասնյակ տարիներ, այնպես էլ հիմա շարունակվելու է Վրաստանի տարածքով, և եթե նախկինում Թուրքիայից կամ Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքներ չէին գրանցվում, հիմա պարզապես գրանցվելու են։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026