
Դավիթ Ղազինյանին բանտարկելը քաղաքական հետապնդում է․ հայտարարություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության սոցցանցի պաշտոնական էջից։
«Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,- ասված է հաղորդագրությունում։


