
Փամբակ գետում դի են հայտնաբերել․ shamshyan.com
Փամբակ գետում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի հատվածում, դի են հայտնաբերել․ գրում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին Լոռու մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։


