
Ո՞վ է ԱԲ մոդելներ ստեղծողների շրջանում ամենահարուստ մարդը
DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենը դարձել է արհեստական բանականության մոդելներ ստեղծողների շրջանում ամենահարուստ մարդը․ գրում է РИА Новости-ն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոր ներդրումների ներգրավումից հետո Լյան Վենֆենի կարողությունը կրկնապատկվել է՝ հասնելով 36 միլիարդ դոլարի։
Միևնույն ժամանակ, OpenAI-ի համահիմնադիր և նախագահ Գրեգ Բրոքմանի կարողությունը գնահատվում է 25․5 միլիարդ դոլար։


