14 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլհամ Ալիևի դիրքորոշումը ուկրաինական հարցում խորապես թերի է. Պեսկով

Իլհամ Ալիևի դիրքորոշումը ուկրաինական հարցում խորապես թերի է. Պեսկով

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր տեսակետներ ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, սակայն Մոսկվան պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում և անհրաժեշտ չի համարում երկկողմ հարաբերությունները նման գնահատականների հետ կապելը․ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք և որոնք կիսում են այս դիրքորոշումը, դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, սա մեր անհամաձայնության առարկան է», – հայտարարել է նա։

«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ սա պատճառ չէ, որ այս հարցը ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա: Մենք կարծում ենք, որ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր հնարավոր ձևերով, հատկապես այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Ադրբեջանը», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ուկրաինական հարցում խորապես թերի է։ Մոսկվան կշարունակի հետևողականորեն և համոզիչ կերպով բացատրել իր տեսակետը այս հարցի վերաբերյալ:

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026