
Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN
Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել լրացուցիչ 8500 զինծառայող․ գրում է CNN-ը։
Ուկրաինայի պաշտպանական հետախուզության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վադիմ Սկիբիցկին նշել է, որ հյուսիսկորեական զորքերի նոր խումբը ներառում է անօդաչու սարքերի կառավարմամբ զբաղվող ստորաբաժանում, որը կարող է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան երկու տարի առաջ Ռուսաստանի հետ կնքել է փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որի համաձայն՝ 2024 թվականի վերջից զորքեր է ուղարկում՝ Կիևի դեմ Մոսկվայի ռազմական գործողություններին աջակցելու համար։
Սկիբիցկիի խոսքով՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ իր հյուսիսկորեացի գործընկերոջից խնդրի ևս 50․000 զինծառայող ուղարկել Ռուսաստան։
Պաշտոնյան նշել է, որ արդեն իսկ ՌԴ-ում տեղակայված հյուսիսկորեական զորքերը հիմնականում գտնվում են Կուրսկի մարզում, նրանց կազմում է շուրջ 1000 ինժեներ և ականազերծող մասնագետ։ Կա նաև անօդաչու սարքերի 400 օպերատոր։


