
Այսօր մահացած զինվորին սպանել են․ ՔԿ
Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն․ հայտնում են Քննչական կոմիտեից։
«Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:


