
ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 6․1 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային օգնության՝ 6․1 միլիարդ եվրոյի նոր փաթեթը, որը նախատեսված է պաշտպանական գնումների ֆինանսավորման համար․ գրում է Euronews-ը։
Նոր փաթեթը կազմում է ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի մասը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ֆինանսավորումն ուղղված է Կիևին հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ մատակարարելուն։
«Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին․ մենք կտրամադրենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է», – ասել է Ֆոն դեր Լայենը։


