24 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ

Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է բավարարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն ընթանում է», – նշել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը վերջերս ընդգծել է Հայաստանից ներմուծվող միրգ-բանջարեղենի հետ կապված այս խնդիրները ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ։

«Խնդիրն այն չէ, որ դրանք վատ որակի են, այլ որ կան վնասատուներ և հիվանդություններ»,- պարզաբանել է փոխվարչապետը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ