
Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին․ հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը։
Կողմերը քննարկել են նաև TRIPP երթուղու իրագործումը, ենթակառուցվածքների կառուցումն ու TRIPP-ի զարգացմամբ զբաղվող ընկերության ստեղծումը։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները։


