12 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա․ Պեսկով

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա․ Պեսկով

Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարող է այցելել Մոսկվա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համապատասխան հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։

Պեսկովն այսպես է մեկնաբանել լրագրողների հարցերը՝ կապված Զելենսկու հայտարարության հետ, ըստ որի՝ նա ցանկանում է Պուտինի հետ հանդիպել ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում։

«Եթե նա իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինն ավելի վաղ արդեն ասել է, որ նա կարող է մեկնել Մոսկվա»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 14-15-ը՝ Մայամիում։ Պեսկովը հուլիսի վերջին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը բարձր մակարդակով և ակտիվորեն կմասնակցի միջոցառմանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ