12 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհետ կորած համարվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում․ shamshyan.com

Անհետ կորած համարվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում․ shamshyan.com

Սեպտեմբերի 11-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ տարածքային բաժնի համայնքային ոստիկանները։

Փրկարարները դուրս են բերել մարմինը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ