20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Wildberries-ի սեփականատիրոջ նախկին ամուսինն ընկերությունից գողացել է 37 միլիարդ ռուբլի. Տատյանա Կիմը հայտարարություն է տարածել

Wildberries-ի սեփականատիրոջ նախկին ամուսինն ընկերությունից գողացել է 37 միլիարդ ռուբլի. Տատյանա Կիմը հայտարարություն է տարածել

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ իր նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը և նրա թիմը 37 միլիարդ ռուբլի են գողացել ընկերությունից և ապակայունացրել բիզնեսը: Նա նաև նախկին ամուսնուն մեղադրել է հաքերային հարձակումներ կազմակերպելու, պահեստների վրա հարձակումների և աշխատակիցներին սպառնալու մեջ:

Կիմի կարծիքով, նախկին ամուսնու թիմը մեղավոր է Wildberries-ի շինարարական բոլոր նախագծերի սառեցման համար, «թալանել է ընկերությունը» և վտանգել բիզնեսի ապագան: Կիմը ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակներում, և չպետք է դիմել «90-ականների մեթոդներին»:

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել են անվտանգության երկու աշխատակից, յոթ մարդ վիրավորվել է: Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի չորս հոդվածով, ներառյալ սպանությունը և սպանության փորձը:

Բակալչուկը չի ընդունել իր մեղքը: Ընդհանուր առմամբ այս գործով ձերբակալվել է 30 մարդ։