26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշման մասին պատշաճ չեն ծանուցել. փաստաբան

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշման մասին պատշաճ չեն ծանուցել. փաստաբան

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։  Նրա փաստաբան, «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն Տիգրան Գրիգորյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատշաճ ծանուցված չեն:

«Հավանաբար վարույթն իրականացնող մարմինը Բալասանյանին ու գործով անցնող մյուս անդամներին ձերբակալելու որոշում է կայացրել` բաժին ներկայացնելու համար: Սամվել Բալասանյանի մասով մենք տեղեկություն չունենք, պատշաճ դատավարական տեղեկություն չեն տրամադրել, կփորձենք պարզել ձերբակալելու հիմքերը՝ վարույթն իրականացնող մարմնից»,- ասաց փաստաբանը: