ABCMEDIA
Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց

Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց

Շվեյցարիայի արտաքին գործերի
դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին,
որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին և հենց բուն Արցախում
ապրող անձանց։ Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում (ի նկատի
ունեն Արցախը.) քաղաքացիական բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 միլիոն ֆրանկ (մոտ
1,63 միլիոն ԱՄՆ դոլար): Այդ գումարը կբաշխվի տեղում գործող մարդասիրական կազմակերպությունների
միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։