27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գոռ Սահակյանը՝  ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ՝ 175, ապա՝ 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել: