ABCMEDIA
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության
և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Սրբի
մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։

Երանաշնորհ հայրապետի
վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի
Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի
և Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի
ձեռամբ։