ԵՄ-ն տեղահանվածներին օգնելու հարցում կաջակցի Հայաստանին․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում.
X-ում (նախկինում Twitter) գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր
Լայենը:
Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական
ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով։
Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության
հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար: