ABCMEDIA
Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես. Արտակ Բեգլարյան

Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես. Արտակ Բեգլարյան

Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես ՝հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:

Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»,- գրել է նա։