22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նրանք, ովքեր փորձում են ելքեր գտնեն պետք է իրենց պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության շրջանակներում․ Տիգրան Աբրահամյան

Նրանք, ովքեր փորձում են ելքեր գտնեն պետք է իրենց պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության շրջանակներում․ Տիգրան Աբրահամյան

2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով
հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին: Առաջին ձևակերպումը խորհրդարանում
տվեց Փաշինյանը, ով ասեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում իջեցնում է նշաձողը.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝  նրա
թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը
հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային
ամբողջականության շրջանակներում:

«Այս ամենն առավել հասկանալի դարձնելու համար իշխանությունը շրջանառության
մեջ մտցրեց` «Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանի հայկական համայնք»,
«Արցախը պատմական Ադրբեջան է» թեզերը: Եկավ Պրահայի հայտնի գագաթնաժողովը, երբ Փաշինյանն
ասեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում` ներառյալ Արցախը»,-գրել է Աբրահամյանը
նշելով, որ  նրանք, ովքեր անկեղծ ու ազնիվ փորձում
են ելքեր գտնեն ու Արցախի հանձնումը սեփական ողբերգությունն են համարում, պետք է իրենց
պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության, իրողությունների և օբյեկտիվ իրականության
շրջանակներում: