26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում․ Մերկել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում․ Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Մերկելը նշել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Բանակցություններն, իհարկե, չպետք է ընթանան առանց Ուկրաինայի մասնակցության: Միաժամանակ, կարծում եմ, որ Ուկրաինային աջակցող շատ երկրներ պետք է միասին որոշեն, թե երբ է կարելի խնդրի դիվանագիտական ​​լուծումը քննարկել Ռուսաստանի հետ: Կիևը միայնակ չի կարող որոշել դա»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե երբ դա տեղի կունենա: