
Շառլ Միշելը հեռացել է. Եվրոպական խորհուրդը նոր նախագահ ունի
Եվրոպական խորհրդի արդեն նախկին նախագահ Շառլ Միշելն էստաֆետը հանձնել է պորտուգալացի Անտոնյո Կոստային։ Ուրբաթ տեղի ունեցած կարճատև արարողությունը նշանավորվել է դժվարություններին դիմակայելու քաղաքական միասնության կոչերով:
«Իսկապես հայրենասեր լինելու միակ ճանապարհը ինքնիշխանության ապահովումն է, ընդհանուր Եվրոպա կառուցելը։ Որովհետև միայն միասին մենք կարող ենք պաշտպանել մեր մայրցամաքում անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը: Միայն միասին մենք կարող ենք հասնել ընդհանուր բարգավաճման, տնտեսական աճի և կլիմայական անցման»,- ասել է Կոստան պաշտոնյաների և դիվանագետների ներկայությամբ։
Նշենք, որ Կոստան Պորտուգալիայի նախկին վարչապետն է։ Նա նոր պաշտոնը կստանձնի դեկտեմերի 1-ից։ Նրա պաշտոնավարումը կտեւի երկուսուկես տարի՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։