25 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին․ Թրամփ

Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին․ Թրամփ

Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Ի թիվս այլ բաների, նա նշել է, որ Ուկրաինան «հավանաբար» պետք է ակնկալի, որ ԱՄՆ աջակցությունը կնվազի։

Միաժամանակ Թրամփը հայտնել է հակամարտությունը կարգավորելու իր մտադրության մասին. «Եթե ես կարողանամ», – հավելել է նա՝ քննարկելով կարգավորման հեռանկարները։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ նախագահը, Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի։

Նա նաև պնդել է, որ ընտրվելու դեպքում կարող է կարգավորման հասնել ընդամենը 24 ժամում: