23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում

Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – հայտարարել են գերատեսչությունից։

Ընդգծվում է, որ խոսքը վերաբերում է հաղորդակցման ծրագրի օգտագործման վտանգների կանխմանը՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրմանը, թմրանյութերի վաճառքին, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տարածմանը։