18 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդրկովկասում արտատարածաշրջանային խաղացողների ցանկությունները կործանարար ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա. Գերասիմով

Անդրկովկասում արտատարածաշրջանային խաղացողների ցանկությունները կործանարար ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա. Գերասիմով

Անդրկովկասում իրենց դիրքերն ամրապնդելու ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը կործանարար ազդեցություն է ունենում տարածաշրջանի իրավիճակի վրա․ հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Իրավիճակն Անդրկովկասում շարունակում է մնալ դժվար, դրա զարգացման վրա կործանարար ազդեցություն է ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը, ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և ներքաշել Հայաստանը իրենց ազդեցության գոտի», – հայտարարել է Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում:

Գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում՝ ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները։