
Խոցե՛լ «սավառնող» օտար օբյեկտները․ Լեհաստանում զինվորականների լիազորություններն ընդլայնվել են
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը TVN24-ի եթերում հայտարարել է, որ երկրի զինված ուժերը՝ զինվորականները, իրավունք ունեն խոցելու բոլոր այն օբյեկտները, որ խախտում են Լեհաստանի օդային տարածքը։
Նրա խոսքով՝ զինվորականները կարող են նման օբյեկտների դեմ կիրառել համապատասխան միջոցներ՝ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։


