
ԵԱՏՄ-ից հեռանալ՝ հանուն ԵՄ-ին անդամակցելու միակողմանի ցանկության․ ի՞նչ կընտրի Հայաստանը
Ռուսաստանը հաշվել է Հայաստանին ուղղարկված ֆինանսական աջակցությունը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հրապարակել է վերջին 11 ամիսներին՝ ԵԱՏՄ-ից Հայաստան ուղղարկված ֆինանսական աջակցության չափը՝ շեշտելով, որ ՀՀ—ն ԵԱՏՄ-ից ավելի շատ աջակցություն է ստանում, քան՝ ԵՄ-ից։ Նախորդ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: