18 Հուն
2025
5.2° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ներգաղթյալները կարտաքսվեն հունվարի 20-ից․ Թրամփը որոշում է կայացրել

ԱՄՆ ներգաղթյալները կարտաքսվեն հունվարի 20-ից․ Թրամփը որոշում է կայացրել

The Wall Street Journal ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունվարի 21-ից՝ պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը, կսկսի իրականացնել ապօրինի ներգաղթյալներին զանգվածային արտաքսելու նախընտրական խոստումները. հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ առաջին «լայնածավալ արշավը միգրանտների դեմ» կսկսվի Չիկագոյում երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև շաբաթվա վերջ։ Գործողությանը կմասնակցի ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության մոտ 200 աշխատակից: Նրանց թիրախն առաջին հերթին կլինեն հանցավոր անցյալով ապօրինի միգրանտները, գրում է թերթը։ Չիկագոյից հետո միգրանտների արշավանքներ տեղի կունենան Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դենվերում և Մայամիում, նշում է հրատարակությունը։