
Տեղական կապիտալը փախչում է. հարկային նոր քաղաքականության հետևանքները
Հարկային նոր քաղաքականությունը՝ մարտահրավեր տնտեսավորների համար։ Հարկային փոփոխությունների ծանրությունը տեղական բիզնես դաշտն արդեն զգում է սեփական մաշկի վրա։ Ամեն ինչ սկսվեց շահութահարկի բարձրացումից։
Տնտեսագետների խոսքով՝ սա չհաշվարկված ու շարունակական փոփոխությունների արդյունք է։ Երբ հարկի չափը համարժեք չի լինում հարևան երկրների հետ, տեղի է ունենում կապիտալի արտահոսք։ Փորձագետների խոսքով՝ բացի այդ, տնտեսվարողների համար խնդիր է նաև հարկային դաշտում անընդմեջ արվող փոփոխությունները։