21 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են․ Լուկաշենկոյի շնորհավորանքը ՀՀ-ին

Այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են․ Լուկաշենկոյի շնորհավորանքը ՀՀ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր և բելառուս ժողովրդի անունից շնորհավորել է հայ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ․ գրում է belta.by-ն։

«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և անկախ զարգացման և հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», – նշվում է ուղերձում։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են ։

«Մինսկին ու Երևանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որն ամուր հիմք է ստեղծում բաց և կառուցողական գործընկերության համար», – ընդգծել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայ ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն ապագայի նկատմամբ։

«Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը», – հավելել է բելառուս առաջնորդը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ