25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է անհապաղ և միաժամանակյա բացվեն. Միլլեր

Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է անհապաղ և միաժամանակյա բացվեն. Միլլեր

Մենք մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման
և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության
խոսնակ Մեթյու Միլերը։

Նա նշել է, որ թեև ճեպազրույցի կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ,
բայց ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի
չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները։ «Այսպիսով Միացյալ Նահանգները
կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրներն ուղիղ
երկխոսության միջոցով և մենք կշարունակենք ներգրավված մնալ»,- ասել է նա։

Խոսելով հայ-ամերիկյան զորավարժությունների
մասին` Միլլերը նշել է, որ այն որևէ կապ չունի Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման
հետ։ «Մենք կանոնավոր կերպով մարզվում և գործում ենք մեր գործընկերների կողքին՝ պատրաստականությունը
պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը:
Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ
է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական
գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած
այլ իրադարձությունների հետ»,- ասել է նա։