26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ․ Իրանի ԱԳ նախարար

Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ «ուշ չէ». այս մասին գգրել է նա X-ի իր միկրոբլոգում։

«Պատանդներին ռազմական գործողություններով հնարավոր չէ ազատել, նրանք պայթյունների հետևանքով կարող են միայն մահանալ։ Այն փաստը, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը որոշել են շարունակել այս պատերազմը, նշանակում է ցեղասպանության նոր ակտ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է Աբդոլլահյանը։