
Արշակ սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ․ նա չի կալանավորվի․ այսօր նման վճիռ կայացրեց դատարանը։
Մեղադրող դատախազը միջնորդել էր Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել։
Դատախազ Ալիսա Բոյաջյանի պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու համար, այլև նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։


