18 Մար
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահաբեր գիշեր՝ Գազայում. Իսրայելը վերսկսել է հարվածները

Մահաբեր գիշեր՝ Գազայում. Իսրայելը վերսկսել է հարվածները

Իսրայելական արկերը մարտի լույս 18-ի գիշերը անձրևի պես թափվել են Գազայի գլխին, տեղի բնակչությունը համեմատաբար երկար հրադադարից հետո հանկարծակիի է եկել: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնում է շարունակել մարտերն այնքան ժամանակ, քանի դեռ պատանդները տուն չեն վերադարձել, իսկ Իսրայելը չի հասել իր բոլոր նպատակներին»։

Առնվազն 404 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Իսրայելի ավիարահրվածներից: Գազայի Առողջապահության նախարարություն նախազգուշացնում է՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ բազմաթիվ մարդիկ կան։

Հիվանդանոցներում տեղ ու դադար չկա: Երկրի բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ վտանգի ուղիղ սպառնալիքի տակ: Իսրայելի օդային հարվածները կենտրոնանում են հիմնականում խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ սովորաբար պատսպարվում են:

Զոհերի թվում են ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդ և պատասխանատու, այդ թվում՝ Գազայի ՆԳ փոխնախարարը և շարժման ներքին անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը:

Ռազմագերիներ