Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումներին․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը
մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի․ այս մասին ֆեյսբուքյան
իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի
քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է և նրանք ակնհայտ շտապում են:
«Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի
70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ
ՀՀ շահերի շրջանակներում կարգավորելու հնարավորություն կա:
Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա
կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումներին: Ադրբեջանն անշուշտ
անպարտելի չէ, ունի խոցելի ուղղություններ, որոնց ուղղությամբ մեծ անելիք կա, այլ բան
է, որ 2018-ից ՀՀ-ում ձևավորված իշխանությունը զիջողականությունն ու պարտվողականությունը
քաղաքական ուղենիշ է դարձրել, ինչը սրանց օրոք բացառում է արտաքին մարտահրավերներին
դիմակայելու հնարավորությունը»,- գրել է նա։