«Եվրամիության դռները բաց են Վրաստանի
առաջ, սակայն Վրաստանը պետք է արժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին, քանի որ
ԵՄ-ին անդամակցելը լուրջ պատասանատվություն է, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության
և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։
«Ուզում եմ, որ այս կարևոր կետը հստակ
հնչի՝ ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ, ԵՄ-ն
հակված է աջակցել Վրաստանին՝ կառույցին անդամակցության
գործընթացում։ Կրկնում եմ՝ մեր դուռը բաց է, մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ ճանապարհին,
բայց նաև պետք է ասեմ, որ ԵՄ-ին անդամակցելը շատ պատասխանատու պարտավորություն է, թեկնածուի
կարգավիճակին երկիրը պետք է արժանանա լրջագույն բարեփոխումներ կատարելով և ԵՄ արժեքները
որդեգրելով։ Եթե անկեղծ լինենք, Վրաստանը դեռ անելիք ունի այս ուղղությամբ»,- ասել
է Բորելը։