ABCMEDIA
Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, բայց դեռ անելիք կա․ Բորել

Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, բայց դեռ անելիք կա․ Բորել

«Եվրամիության դռները բաց են Վրաստանի
առաջ, սակայն Վրաստանը պետք է արժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին, քանի որ
ԵՄ-ին անդամակցելը լուրջ պատասանատվություն է, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության
և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով  պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

 «Ուզում եմ, որ այս կարևոր կետը հստակ
հնչի՝ ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ,  ԵՄ-ն
հակված է աջակցել Վրաստանին՝  կառույցին անդամակցության
գործընթացում։ Կրկնում եմ՝ մեր դուռը բաց է, մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ ճանապարհին,
բայց նաև պետք է ասեմ, որ ԵՄ-ին անդամակցելը շատ պատասխանատու պարտավորություն է, թեկնածուի
կարգավիճակին երկիրը պետք է արժանանա լրջագույն բարեփոխումներ կատարելով և ԵՄ արժեքները
որդեգրելով։ Եթե անկեղծ լինենք, Վրաստանը դեռ անելիք ունի այս ուղղությամբ»,- ասել
է Բորելը։