Սահմանային լարվածությամբ պայմանավորված՝ չեղարկվել է Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս
Կիպրոսի պաշպանության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում սահմանային
լարվածությամբ պայմանավորված՝ Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվում է։
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ՝ Կիպրոս
պլանավորված այցի չեղարկման կապակցությամբ։
Մենք ընդգծել ենք մեր հրաշալի հարաբերություններն ու համագործակցությունը
պաշտպանության ոլորտում։ Ես իմ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին»,-X-ի
իր միկրոբլոգում գրել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ հանդիպումը շուտով կկայանա։