15 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը պարտավորեցրել է վերականգնել AP-ի մուտքը Օվալաձև աշխատասենյակ

Դատարանը պարտավորեցրել է վերականգնել AP-ի մուտքը Օվալաձև աշխատասենյակ

Դատարանը կարգադրել է Սպիտակ տանը վերականգնել Associated Press-ի լրագրողների մուտքն Օվալաձև աշխատասենյակ, նախագահական օդանավ և այլ տարածքներ, եթե դրանք բաց են մյուս լրագրողների համար: Դաշնային դատավոր Թրևոր Մաքֆադենը  ապրիլի 8-ին հայտարարել է, որ իր որոշումը կայացնելիս հիմնվել է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման վրա, որը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը:

ԱՄՆ Կառավարությունը որոշումը կարող է բողոքարկել մինչև ապրիլի 13-ը։

Փետրվարի կեսերին Associated Press-ի աշխատակիցներին արգելվել էր մուտք գործել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ և նախագահական ինքնաթիռ, քանի որ խմբագրությունը հրաժարվել էր իր հրապարակումներում Մեքսիկական ծոցի անվանումը փոխել Ամերիկայի ծոցով՝ չնայած Թրամփի հրահանգին:

Ռազմագերիներ