
Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում համագործակցության հարցերը:
Նշվում է, որ հիմնական ուշադրությունն ուղղված է եղել առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացմանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հատկապես ընդգծվել է միջին միջանցքի կարևորությունը, քննարկվել են բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: