29 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նման ցանկություն չունեմ, նույնիսկ մտքովս չի անցել․ Արտակ Բեգլարյանը՝ նախագահ դառնալու խոսակցությունների մասին

Նման ցանկություն չունեմ, նույնիսկ մտքովս չի անցել․ Արտակ Բեգլարյանը՝ նախագահ դառնալու խոսակցությունների մասին

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել է տեղեկությունները,
որ տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի
պաշտոնում իր թեկնածության օգտին:

«Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել
որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն
ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց
պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար
արտաքին ուժի դիմեմ:

Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր
հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ
կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով
ծառայությունն իրականացնի»,-գրել է Բեգլարյանը:

Նա նշել է, որ ով էլ ընտրվի Արցախի նախագահ, ինքը պատրաստ է աջակցել նրան։